Սպարապետի ծննդյան օրվան նվիրված արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Իր կերպարը շատ նուրբ հոգի ուներ եւ իրեն շատ մոտ ճանաչողները գիտեին եւ այդ հոգին էր, որ համախմբում էր արջի կերպար  ունեցող այդքան կերպարներին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, Հոկտեմբերի 27-ի բացահայտման հնարավորություն կա. «Բացահայտումը անհրաժեշտ է՝  մեր երկրի անվտանգության տեսանկյունից, այժմ, որեւէ խոչընդոտ, որեւէ գործի բացահայտման համար՝ չկա, պարզապես, կան առաջնահերթություններ՝ հերթով: Հայաստանը պետք է դառնա այնպիսի  երկիր՝ իր իշխանությամբ եւ հզորությամբ, որ երկրում տեղի ունեցած ցանկացած գործ պետք է բացահայտվի: Առավելեւս, ինչ վերաբերվում է մեր պետությանը՝ Մարտի մեկ, թե Հոկտեմբերի 27, մենք ունենալու ենք այդ բացահայտումները»,-ասաց Քոչարյանը:

A1plus.am