ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ֆիզիկոս, աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանին 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, որում մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը. 

 

Գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Մհերի ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»։