Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի կնոջ անունով գրանցված եւ նրա դստեր կողմից կառավարվող՝ Մոսկվայի Բաքվի անվան փողոցում գործող «Կապրիզ» գիշերային ակումբում կոկաինի վաճառքով են զբաղվում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով azadliq.info ադրբեջանական կայքը օրերս ՌԴ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացրել այնտեղ եւ ձերբակալել Օգթայ Ասադովի դստերը։
Կայքը հավելում է, որ ներկայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, շտապ միջոցներ են ձեռնարկում իրավիճակը "փրկելու" համար։ Հիշյալ սթրիփթիզ-ակումբի շուկայական գինը, ըստ կայքի, գնահատվում է 10,629 մլն դոլար։