«Իրավունք» թերթը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ինչ-ին գործերով օրերս եկել էր խորհրդարան: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, որ հայաստանյան նոր իշխանությունները փորձում են մի հարմար պաշտոնի տեղավորել Իոաննիսյանին, ինչպես օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ որպես նախագահ: Սակայն արի ու տես, որ Դ. Իոաննիսյանը շարունակում է ժամանակ առ ժամանակ սկանդալների կիզակետում հայտնվել՝ մեկի հետ վիճելով, մյսւոին «հաթաթա» տալով:

«Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ԱԺ միջանցքներում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները «դասեր էին տալիս» Դ. Իոաննիսյանին, թե սոցցանցերում պետք է մի քիչ զուսպ լինել, ամեն գրառման էլ չարձագանքել: Թե որքանով վերջինս սերտեց իշխանության «թքած ունենալու նուրբ արվեստը», ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում