Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):
Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Արագած, Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Արթիկի և Անիի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համա