Մարզերի բնակիչներին մտահոգում է՝ ինչպես են հիվանդները, որոնց շտապ պետք է հասցվի Երևան, վճարելու 150․000 դրամ սարքավորումներով ապահովված մեքենայի համար, եթե համապատասխան գումար չունեն։ ԱԺ ՄԻՊ և ՀՑ մշտական հանձնաժողովի նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ ունեն սանավիացիա կոչվող ծրագիր, որի մեջ գրված է, թե որ քաղաքացիների տեղափոխումն է Երևանի 3-րդ կարգի բժշկական հաստատություններ այս պահին պետպատվերով։ 

«Եթե չեմ սխալվում՝ շտապօգնության բյուջեն 2,5 մլրդ է, այսինքն, եթե պետությունը հավելյալ բեռ պետք է վերցնի, որ բոլոր քաղաքացիներին կարիքի դեպքում տեղափոխի Երևան, դա հավելյալ բյուջետային միջոցների կարիք է ունենալու։ Պետությունը էս պահին բոլորի համար չի կարող վճարել»,-նշեց նա։