«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա համար էլ չեն ստացել, չեն ավարտել աշխատանքները»: Ի դեպ, Գյումրիի փողոցների անբարեկարգ վիճակի թեման բարձրացվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ, ու նա հայտարարեց, որ այդ հարցով կզանգի քաղաքապետ Բալասանյանին: «Դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որեւէ խնդիր չկա: Այնպես որ, մենք կախարդական փայտիկ չունենք, որ միանգամից կառուցենք»,- մեր հարցին պատասխանեց Բալասանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում