Ազգային ժողովում այսօր սկսվել են 2015 թվականի բյուջեի քննարկումները:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետական բյուջեի նախագիծն այս տարի ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը՝ 47.9 տոկոսը, հատկացված է սոցիալական մշակութային բնագավառներին: Նա նշեց նաև, որ այս տարի ևս շարունակվելու է ֆինանսական աջակացության ցուցաբերությունը ԼՂՀ-ին:

 

«Նախագծով նախատեսվում է շուրջ 45 միլիարդ դրամ: Հնարավորի սահմաններում, սակայն, ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծման և հասարակության պահանջներին ականջալուր լինելու՝ մեր կարգախոսով»,- ասաց նա:

 

Տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները երկուսն են լինելու. «Տնտեսաիրավական հարաբերությունները պետք է ծառայեն պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ակտիվության և կայուն հոսքերի ներգրավման երաշխիք»:

 

«Մենք կախարդական փայտիկ չունենք, որ տարիների ընթացքում ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Մեր թիրախը խոշորն է, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: