Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 19-ին անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը:


Ինչպես  հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են: