SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մարտի 19-ին, 60-ամյա Վալերի Սարգսյանի դիմումի փաստով։ Վերջինս ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է դիմել և հայտնել, որ մարտի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շիրակի մասնաճյուղ են տեղափոխել խոշոր չափի գումար։

Վ. Սարգսյանը հայտնել է նաև, որ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով իրենք չեն հասցրել տեղափոխված գումարը հանձնել բանկին և այն ի պահ են հանձնել «Հայինկասացիա»-ի Գյումրիի մասնաճյուղի՝ Գայի 7 հասցեում գործող պահոցում։ Երեկ, ժամը 10։00-ին իրենք նշված պարկը հանձնել են «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին և բանկում պարկը բացելուց հետո պարզվել է, որ խոշոր չափի գումարի փոխարեն պարկում առկա են «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ։

Գումարի չափը կազմում է մոտ 20 հազար ԱՄՆ դոլար, և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն ու քննչական վարչությունն արդեն հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում ունեն գողություն կատարողի տվյալները և, ինչպես ժողովուրդն է ասում, կարճ ժամանակում կհայտնաբերեն նրան ու կապացուցեն, թե ում է օրն է 40 օր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: