Աժ-ում քննարկվում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Զեկուցողը Հովհաննես Հովհաննիսյանն է: Պատգամավորն այս նախագծով առաջարկում է կասեցնել դիպլոմային և կուրսային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գործունեությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ելույթում ասաց. «Հայաստանում մենք սկզբում փող ենք տալիս, որ սովորենք, հետո փող ենք տալիս, որ չսովորենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: