Մարտի 26-ի երեկոյան, ըստ ադրբեջանական կողմի՝ առաջնագծի Արցախի հատվածում՝ Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)։
Ըստ սոցցանցերից ստացված տեղեկությունների, այս զինծառայողը Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղի բնակիչ էր։
Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը պնդում է, որ զինծառայողը մահացել է հայկական գնդակից։ Հաղորդագրության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն չի ընդունում նաև ՀՀ ՊՆ այն տեղեկությունը, որ մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ անել և մոտեցնել իրենց դիրքերը։
Նշենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր բաց աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 8 կորուստ։