Մեծ Բրիտանիայի Նիտ քաղաքում սատկել է Չեյզ անունով շունը, որը կենդանության օրոք համարվել է երկրի ամենատգեղ շունը: Այդ «կոչումը» նա ստացել է ատամների ու մորթու բացակայության պատճառով: Այս մասին գրում է The Mirror-ը:Շան տիրոջ խոսքերով՝ սատկելուց առաջ կենդանին դադարել է ուտել և խմել: Անասնաբույժը շան մոտ հայտնաբերել է լեղապարկի բորբոքում:
«Չեյզը յուրահատուկ շուն էր: Ամեն տեղ հետս տանում էի: Նրան ոչինչ չէր կաշկանդում: Կենդանին սիրում էր մարդկանց, իսկ մարդիկ` նրան»,- ասել է շան տերը: