Հայաստանի իշխանության օրակարգում որևէ հարց չկա իշխանություն պահելու վերաբերյալ, և դա նշանակում է, որ նոր քաղաքական դիսկուրսի անհրաժեշտություն կա, որ քննարկումները լինեն հարցեր լուծելուն ուղղված։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ էստեղ բերել է ժողովուրդը և մեզ էստեղից կարող է հեռացնել ժողովուրդը։ Եվ դա չի լինի ցնցում, չի լինի եսիմ ինչ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի  խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ իշխանությունները կհրաժարվեն մինչև վերջ անմնացորդ իրենց ծառայությունը մատուցելուց, որևէ ապօրինության մինչև վերջ առարկելուն և այլն։ Փաշինյանն ասաց, որ քաղաքավարությունը ոչ ոք չպետք է ընդունի որպես թուլություն։

«Ես բանտով անցած մարդ եմ և հույս ունեմ՝ որևէ մեկը իր հոտառությունը չի կորցնի, հակառակ դեպքում ստիպված կլինենք արագ վերականգնել»,- ասաց Փաշինյանը։

 

Տեսանյութը՝ ShantNews.am-ի։