«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների, Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների եւ անվտանգության առումով, այլեւ տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։ Իսկ Սիրիա մեկնելու արդյունքում ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից, եւ մտավախություն ունեն, որ Աֆղանստան եւ Կոսովո մեկնող հայ խաղաղապահների «ծառայություններից» էլ կարող են առաջիկայում հրաժարվել։ «Սիրիա առաքելություն ուղարկելը շատ մեծ վնաս պատճառեց մեզ»,- ասաց մեր զրուցակիցը։ Այս օրերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում է, եւ որոշ հույսեր ունեն, որ նա կկարողանա հարթել այս իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում