Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ըԲաղրամյան պողոտայում, շարունակվում է նստացույցը:

 

Ցուցարարների և կենդանի պատ կազմած անձանց միջև ընդհարում տեղի ունեցավ: Վերջիններիս փորձում էին ցուցարարներին համոզել հեռանալ Ազատության հրապարակ, ինչը բարկացրեց նրանց:

 

Ցուցարարներից մեկը վիրավորեց դերասան Հովհաննես Ազոյանին, վերջինս բորբոքվեց, բայց նրան հորդորեցին սադրանքի չտրվել:

 

Ցուցարարները վճռական են տրամադրված, նրանք չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան, իսկ հեռանալ ցանկացողներին, հորդորում են հեռանալ` իրենց չհամոզել:

 

Այս պահին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շարունակում է զրուցել ցուցարարների հետ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ սպասում են պատգամավորները բանակցեն ցուցարարների հետ. «Ճանապարհը պետք է աշխատի»: