«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական թիմի պահվածքը նորություն չէ' նրանց համար չկա օրենք ու բարոյականություն, հանգիստ կարող են ոտնահարել Սահմանադրությունը, տապալել ցանկացած քվեարկություն, անգիտակից կոճակ սեղմել' վերեւից իջած հրահանգով:
Շուտով նրանք դատական համայնքի թեկնածու Դավիթ Բալայանին ՍԴ դատավոր են ընտրելու, դեռ պարզ չէ, թե ինչ հրահանգ են ստացել, սակայն մենք տեղեկացանք, որ այժմ խոշորացույցով ուսումնասիրում են նրա գործունեությունն ու կենսագրությունը, փորձում «կեղտ» գտնել, որ համապատասխան հրահանգի դեպքում տապալեն քվեարկությունը:
Կենտրոնացել են նրա կրթության վրա' «բացահայտել» են, որ նա 1992-ին ընդունվել է «Գալիք» համալսարան, մեկ տարուց տեղափոխվել Գրիգոր Զոհրապի անվան համալսարան, ավարտել 1997-ին, 2006-2007թթ․ էլ ուսանել է «Գլաձոր» կառավարման ակադեմիայում։ Թե ինչ են տալու այս փաստերը՝ պարզ չէ, քանի որ իրենց մեծ թվով պաշտոնյաներ ոչ պետական բուհեր են ավարտել, ոմանք բարձրագույն կրթություն առհասարակ չունեն»: