Մարտի 31-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 3 քաղաքացի:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 13.00-ին, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկում գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Հրազդան քաղաքից բուժօգնության են դիմել 3 քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում՝ տանը տեղադրված բնական գազով ջեռուցվող վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Նորատուս գյուղի 3 անչափահաս բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, երեխաները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի 3 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, իրենց տանը տոլմա են կերել, ինչից հետո ինքնազգացողությունները վատացել է, և «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: