ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինը մայիսի 17-ին, ժամը 3.10-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել այն մասին, որ շմոլ գազով սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ պարզվել է՝ նրանք թունավորվել են մայիսի 16-ին` ժամը 21-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: