Հիվանդանոցից դեկտեմբերի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1949 թվականին ծնված Վարդիթեր Ս.-ն, 1970 թվականին ծնված Սմբատ Ս.-ն, 1973 թվականին ծնված Անահիտ Ս.-ն, 1992 թվականին ծնված Հռիփսիմե Ս.-ն, 1995 թվականին ծնված Աբրահամ Ս.-ն և 1998 թ. ծնված Գայանե Ս.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նույն օրը ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1947 թվականին ծնված Մարիետա Մ.-ն, 1973 թվականին ծնված Աննա Մ.-ն և 1998 թվականին ծնված Արմեն Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Մարիետա Մ.-ն հայտնել է, որ թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:
Իսկ ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «էկզոգեն թունավորում` շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թվականին ծնված Գայանե Խ.-ն, 2006 թվականին ծնված Շուշանիկ Բ.-ն և 2013 թվականին ծնված Գայանե Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1951 թվականին ծնված Խորեն Բ.-ն հաղորդում է տվել, որ իրենց տանը կինը և թոռնիկները թունավորվել են շմոլ գազից:
Վերոհիշյալ երեք դեպքերով կատարվում է քննություն: