ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժինը դեկտեմբերի 15-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 23.23-ին, «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, 1962 թ. ծնված Թաթուլ Ա.-ն, 2011 թ. ծնված Ալեն Ա.-ն:
Ինչպես Mediamall.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտյոմ Ա.-ի` լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազատաքացուցչից այրված գազի արտահոսք է եղել, ինչից էլ ստացել են սուր էկզոգեն թունավորում և շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: