Թուրքիայի Ադըյաման քաղաքի բանտում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով 98 կալանավոր տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Բաց ռեժիմի բանտում հունվարի 9-ի կեսօրին միջատների դեմ ախտահանում է իրականացվել, ինչից հետո արդեն երեկոյան ժամերին բանտարկյալներից շատերի մոտ սկսվել է գլխապտույտ և սրտխառնոց:
Արդյունքում կալանավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: