Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Գելիք գյուղում փլուզում է տեղի ունեցել մասնավոր մի ընկերության պատկանող ածխի հանքում: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Փլուզման հետևանքով երկու հանքափոր մնացել է հանում: Դեպքի վայր ժամանած փրկարարներին չի հաջողվել կապ հաստատել նրանց հետ:
Ածխահանքում կատարված փլուզումը լուսաբանելու նպատակով այդտեղ եկած լրագրողները հարձակման են ենթարկվել տեղի աշխատակիցների կողմից: Ոստիկանությունը ԶԼՄ ներկայացուցիչներին հեռացրել է ածխահանքի տարածքից: