Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բարթըն շրջանի Ամասրա գավառում գտնվող ածխահանքում փլուզում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Փլուզման հետևանքով 3 չինացի բանվոր հայտնվել է փլատակների տակ: Փրկարար հատուկ ծառայությունների աշխատանքների արդյունքում ածխահանքից դուրս է բերվել ևս մեկ չինացու դի: Ածխահանքում փլուզման առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ:
Այս դեպքը վերջին 10 օրերի ընթացքում Թուրքիայի ածխահանքերում գրացված 3-րդ դեպքն էր: Հոկտեմբերի 28-ին փլուզում էր տեղի ունեցել Թուրքիայի Քարամանի շրջանի Էմենեք քաղաքում, ինչի հետևանքով 40 բանվոր մնացել էր փլատակների տակ: Նրանց մեծամասնությանը հաջողվել էր այնտեղից դուրս գալ, սակայն հանքափորներից 18-ը մինչ օրս մնում են փլատակների տակ: