Թուրքիայի Իզմիրի նահանգի լիցեյներից մեկում պայթյուն է տեղի ունցել:

Այս մասին հայտնում է թուրական «Հուրիեթ» թերթը:

Պարբերականի հաղորդման համաձայն' պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, 4-ը' վիրավորվել:

Պայթյունից հետո լիցեյում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների և շտապօգնության համապատասխան հաշվարկները: