Երևան քաղաքում հունվարի 25-ին փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել,որ Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1955 թ. ծնված Ռ. Ֆ.-ի դին:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բնակարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վերջինս մահացել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ պարզելու պայթյունի հանգամանքները. կատարվում է նախաքննություն: