ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 23-ին' ժամը 12.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/5 շենքի 7-րդ հարկում բնակարան է այրվում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ շենքի բնակարաններից մեկում գազի 5 կգ-անոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

 

Բնակարանում գտնվել է Ռ. Ի.-ը (ծնվ.1940թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն: Հրդեհը մարվել է ժամը 12.14-ին: