ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 4-ին' ժամը 13.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցի տներից մեկի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք' հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք' բռնկումով:

 

Բնակարանի բնակիչ Ա. Փ.-ը (ծնված 1958թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: