Ոստիկանության Տարոնի բաժնում նոյեմբերի 29-ին' ժամը 18.30-ին, հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

 

Պարզվել է, որ նույն օրը' ժամը 18.25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մուտքի ծխատարում հավաքված գազերից առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով թափվել են շքամուտքի պատի ծեփերը և վնասվել 1990թ. ծնված Արշակ Մ.-ի ու 1969թ. ծնված Վահան Պ.-ի բնակարանների օդատար ցանցերը:

 

Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: