Թուրքիայի Իզմիրի նահանգում գործող STAR նավթավերամշակման գործարանում, որը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը (SOCAR) աշխատակիցների զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել:

Հայտնում է ադրբեջանական report.az-ը:

Գործարանի շինարարությունում աշխատող 300 շինարարների ինքնազգացողությունը վատացել է:

Աշխատակիցները դիմել են Իզմիրի Ալիագա շրջանի հիվանդանոց: Ներկայումս լուրջ հետազոտություն է ընթանում թունավորման պատճառները պարզելու համար:

«Գործարանի աշխատակիցներին սպասարկող ճաշարանի ջրից և ուտելիքներից նմուշներ են ուղարկվել լաբորատորիա՝ հետազոտության և թունավորման պատճառները պարզելու համար»,- ասվում է STAR գործարանի կողմից տարածված հայտարարության մեջ: