Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հունվարի 15-ին՝ ժամը 00.40-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խմբերը Մարգարյան 2-րդ նրբանցքի 2 շենքից բուժօգնության են տեղափոխել 1994 թ. ծնված Նարինե Գ.-ին, 1972 թ. ծնված Գայանե Վ.-ին և 1947 թ. ծնված Գայանե Վ.-ին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են հունվարի 14-ին, ժամը 21.00-ին, իրենց տանը` գազօջախի շահագործման հետևանքով:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: