ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
 
Սևանի թերակղզուց Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է:
 
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
 
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: