«Ըստ սահմանադրության՝ ԶՈւ ղեկավարումը խաղաղ ժամանակ դրված է պաշտպանության նախարարի վրա, իսկ դա ենթադրում է նաեւ հրապարակային հայտարարություններ, որոնք ի պաշտոնե պետք է անի պաշտպանության նախարարը»,-այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը ինքը վերաձեւակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքի:
«ՊՆ–ն, ի դեմս նախարարի, իրականացնում է կառավարության ծրագիրը: Մենք մեր կարողությունների եւ հզորությունների վրա բավականին վստահ ենք․ այլեւս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է սահմանների պաշտպանություն, որը նաեւ ենթադրում է որոշակի մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք, հակառակորդի թիկունք»,-ասաց փոխնախարարը:
Հարցին՝ մի կողմից ընթանում էր Ալիեւ–Փաշինյան հանդիպումը, մյուս կողմից պաշտպանության նախարարը այդպիսի հայտարարություն է անում, դրանք արդյոք համադրելի են, թե ոչ. «Միանշանակ համադրելի են եւ սա կառավարության ծրագրի մաս է կազմում։