Այսօր «Ելք» դաշինքի անդամների ու «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017-ի մարտին տեղի ունեցած միջադեպի գործով ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը վկայի կարգավիճակով։
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ որոշեց ներկայանալ դատարան, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դա ես եմ որոշո՞ւմ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ծանուցվում է դատարանի կողմից, պետք է ներկայանա»։
Նիկոլ Փաշինյանը նաև հաստատեց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է։
«Այո՛, այդ թվում, այս դատարանում»,–ասաց վարչապետը: