Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում վերանորոգվել եւ կահավորվել է գյուղական 7 բուժկետ, իսկ այս տարվա ընթացքում նույն կազմակերպության կողմից կշարունակվեն այլ բուժկետերի հիմնանորոգման եւ մասնագիտական վերապատրաստումների ծրագրերը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ծրագրի շրջանակում այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել էր ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսեին: Ինչպես ներկայացվեց հանդիպման ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտային խորհրդի միջեւ գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ծրագրի կողմից 2016-2018 թվականներին վերանորոգվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ համայնքի բուժամբուլատորիան եւ Վանեւան, Նորակերտ, Սոթք, Շատջրեք, Ավազան եւ Տրետուք բնակավայրերի բուժկետերը: Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել եւ ընթացքի մեջ են բուժկետերի տեխնիկական վերազինման աշխատանքները: «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում 16 բուժկետերից ընտրեցինք 7-ը, որտեղ եւ սկսեցինք շինարարական աշխատանքները: Ամենամեծ շինհրապարակը Մեծ Մասրիկի բուժամբուլատորիայի տարածքում էր, որտեղ, ի թիվս այլ աշխատանքների, անցկացրել ենք նաեւ ջեռուցման նոր համակարգ: Ավարտվել են նաեւ Վանեւան, Նորակերտ, Սոթք, Շատջրեք, Ավազան, Տրետուք բնակավայրերի բուժկետերի շինարարական աշխատանքները, իսկ այս պահին ընթացքի մեջ է դրանց բուժսարքավորումներով ու բուժգործիքներով վերազինելու ծրագիրը: Մեր դիտարկումների արդյունքում բոլոր աշխատանքները իրականացվել են ըստ նախատեսվածի եւ որակով: Պատվիրվել եւ տեղադրվել են նաև ցուցանակները»,- ներկայացրեց Ժան-Կլոդ Ռոսեն:
Իրականացվող ծրագրի հաջորդ բաղադրիչը վերաբերում է բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստումներին, որոնք, ըստ ծրագրի պատասխանատուի, նախատեսված է իրականացնել 2019 թվականի հունիսի 3-8-ն ընկած ժամանակահատվածում: Այս ուղղությամբ կողմերը պայմանավորվեցին լրացուցիչ քննարկել եւ հստակեցնել վերապատրաստման մասնակիցների եւ անցկացման վայրի հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում Ժան-Կլոդ Ռոսեն Գնել Սանոսյանին ներկայացրեց նաեւ Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սեւանի տարածաշրջանի համայնքների բուժկետերում կամ ամբուլատորիաներում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նրանք կարեւորեցին նաեւ Գագարինի եւ Շատվանի բուժկետերի վերանորոգման խնդիրը:
«Ես իմ գոհունակությունն եմ հայտնում Իզերի դեպարտամենտային խորհրդի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բուժկետերում կամ ամբուլատորիաներում կատարված աշխատանքների առնչությամբ: Շնորհակալություն, որ ամենայն ջանասիրությամբ կյանքի եք կոչել ծրագիրը: Ձեր տրամադրությունը փաստում է, որ աշխատանքներն իրականացվել են ըստ պլանավորվածի: Իհարկե, կատարված աշխատանքները մեծ աջակցություն են գյուղական համայնքների բնակիչներին, իսկ տեղադրված սարքավորումները հնարավորություն կտան ավելի ճիշտ եւ օպերատիվ բուժում կազմակերպել նրանց համար: Շատ եմ կարեւորում նաեւ բուժաշխատողների վերապատրաստման ծրագիրը, որի շնորհիվ մենք կունենանք ավելի բանիմաց եւ հմուտ մասնագետներ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Հանդիպման ավարտին Ժան-Կլոդ Ռոսեն Գնել Սանոսյանին ապրիլի 5-ին հրավիրեց մասնակցելու վերանորոգված բուժկետերի բացման արարողություններին:
Կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց հստակեցնել ապակենտրոնացված համագործակցության շրջանակում 2019 թվականին վերանորոգման ենթակա բուժկետերի եւ ամբուլատորիաների ցանկը:
Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքում վերանորոգել է յոթ բուժկետ
10:42 - 5.Ապրիլ.2019
Առաջարկում ենք նաև
28/08/14 01:31
Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում»-ը Գեղարքունիքում շարունակում է աջակցության ծրագրերը
17/10/24 08:00
Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»
16/10/24 20:59
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
24/07/24 13:58
ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հանդես է եկել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակը Մոսկվայում ռուսերենով տպագրելու նախաձեռնությամբ
24/07/24 08:40
Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն. «Հրապարակ»
09/07/24 14:42
Քննարկվել է երաժշտության և նորաձևության ոլորտներում հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերի հնարավորությունը
29/06/24 13:35
Ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի պետ. Փոքր անօդաչու թռչող սարքերը շուտով կկորցնեն իրենց արդյունավետությունը մարտում
05/02/24 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
04/12/23 10:30
Այսօրվա լուսաբացը Գեղարքունիքում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան