Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևւան Պողոսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը չի փոխվել ո′չ իր վարքագծով, ո′չ նպատակներով: Թևան Պողոսյանը նման կարծիք է հայտնել ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելով Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած Փաշինյան- Ալիևւ հանդիպման մասին: «Իրականության մեջ ինձ համար ևս մեկ անգամ ապացուցվեց այն, ինչ մինչ հանդիպումն ասել էի` ոչ մի յուրահատուկ բան չեմ սպասում»,- ասաց Թևւան Պողոսյանը:
Պողոսյանը նաև դիտարկումներ արեց, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի վարքագիծը և ինչ խնդիր է Ադրբեջանը հիմա փորձում լուծել .«Իմ պատկերացմամբ, ինքը մի խնդիր է իր առջև դրել` հայկական միասնականությունը ջարդել»,- ասաց Թևւան Պողոսյանը և հավելեց, որ Ադրբեջանը հիմա իր այլընտրանքն է հզորացնում` զենք- զինամթերք գնելով, զորավարժություններ անելով և փորձելով սրացումների գնալ. դա է լինելու այդ երկրի քաղաքականությունը:
Ըստ Թևւան Պողոսյանի` Ադրբեջանը չի ցանկանում առաջընթացի նպաստող որևէ քայլի գնալ: «Նրանք իրենց ձևով են ժամանակ շահելու, մենք էլ պետք է հասկանանք՝ ինչպես ենք օգտագործելու այդ ժամանակը և մեր այլընտրանքներն այնքան հզորացնենք, որ բանակցությունների սեղանին թելադրենք մեր օրակարգը: Եթե մեր նպատակն է ոչ մի բան չզիջել, պետք է կարողանանք Արցախը վերաբնակեցնել և դա անել առանց ամաչելու:»,- ասաց Պողոսյանը:
Նա հավելեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն ավելի է հզորացրել առաջնագիծը, դիտարկման սարքեր են դրվել, խրամատները խորացել են:
Մարտի 29- ին Վիեննայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպմաննախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Մինսկի խմբի համանախագահներԻգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է եղել: Փաշինյան- Ալիև հանդիպումն առաջինն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Մերի Կիրակոսյան