ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից:
«Քրեական գործի շրջանակներում Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից, սակայն հրաժարվեցին պատասխանել այլ հարցերի՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում:
Բեգլարյանը հարցաքննության է հրավիրվել 2018-ից կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շուրջ տեղի ունեցած չարաշահումների գործով:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ: