Աժ-ում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարկային փոփոխություններով նախատեսվում է սեղմված բնական գազի ակցիզային հարկը հաշվարկել ոչ թե խորանարդ մետրերով, ինչպես հիմա է, այլ տոննաներով։
Իր ելույթի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, ասաց. «Դուք կամ չեք տիրապետում իրավիճակին, կամ փորձում եք մեզ թյուրիմացության մեջ գցել: Ձեր պնդումն այն է, որ գազալցակայանները «Գազպրոմ»-ից գազը ստանում են կիլոգրամով: Պետք է նշեմ, պարո՛ն փոխնախար, որ գազալցակայանները գազը ստանում են խորանարդ մետրով»: