Մարտի 5-ին ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացրել էր ռեպորտաժ, որը բացահայտում էր Հայաստանի Հանրապետության կառավարության անգործությունը:
Ռեպորտաժը պատմում է, որ 2018 թվականին Երևանում «Արմհայթեք» զենքի միջազգային ցուցահանդեսին հայ գործարար Արտակ Թովմասյանի ջանքերով մասնակցել է զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող STREIT Group կանադական ընկերությունը: ՊՆ-ին հետաքրքրել է STREIT Group-ի արտադրանքը և առաջարկվել է ընկերությանը ՀՀ-ում զրահապատ մեքենաների արտադրություն հիմնել: Ներդրողներն են STREIT Group ընկերության տնօրեն Գերման Գուտորովը և հայ գործարար Արտակ Թովմասյանը:
Տեսանյութում նշվում է, որ 2019 թվականի օգոստոսի 29-ին ներդրումային ծրագիրը ներկայացվել է կառավարությանը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, սակայն մինչ այժմ, արդյունք չկա: Նշվում է նաև, որ ծրագրի կյանքի կոչման արդյունքում լինելու էր տասնյակ միլիոն դոլարների ներդրում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ռեպորտաժին` նշելով, որ ինքն է կանգնեցրել Հայաստանում զրահապատ ավտոմեքենաների արտադրության արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը՝ իր խոսքով` «նկատելով, որ այն արհամարհում է ՀՀ քաղաքացիների շահերը»:
էկոնոմիկայի նախարարը նաև մեղադրանք է հնչեցրել ներդրողի հասեցին` նշելով, թե «եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ»։
Քերոբյանի այս գրառմանն անդրադարձել է ներդրումային ծրագրի ղեկավար Հրայր Նարիմանյանը` ներկայացնելով առաջին փուլով ներդրումային ծրագրի ծավալները:
Հրայր Նարիմանյանի գրառումն ամբողջությամբ` ստորև.