ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալուընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Էկոնոմիկայի նախարարը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել գիտական բաժնի, ագրոլաբորատորիայի աշխատանքներին, եղել տոհմային տնտեսությունում և ջերմատանը:
Վահան Քերոբյանը և Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանըքննարկելեն ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքումկարևորվել է սելեկցիոն կայանի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև ուրվագծվելէ կայանիզարգացման տեսլականը։