Ինչպես հայտնի է, վերջին շաբաթներին կառավարությունը վերացրել է թուրքական ապրանքների ներկրման դեմ կիրառվող էմբարգոն, որը մտցվել էր մեկ տարի առաջ` պատերազմական գործողությունների ֆոնին:
Այն ժամանակ, երբ կառավարությունը նման որոշում էր ընդունում, նախարար Վահան Քերոբյանը փորձում էր համոզել հանրությանը և հատկապես տեղական արտադրողներին, որ ստեղծվող իրավիճակը նրանց համար միանշանակ շահեկան է: Իրականում այդպես էլ կար. նախարարի հավաստիացումներին, հորդորներին ականաջալուր լինելով` բազմաթիվ հայ արտադրողներ ներդրումներ են արել իրենց բիզնեսում, որպեսզի տեղական արտադրանքը ծածկի թուրքականի պակասը: Շատ տնտեսվարողներ դիվերսիֆիկացրել են ներկրման շուկաները՝ այլընտրանք գտնելով թուրքականին, ինչը ժամանակատար և ծախսատար գործընթաց է:
Սակայն, այսօր մեկ որոշումով, այն է թուրքական ապրանքների ներկրման դեմ կիրառող արգելքը հանելով, կառավարությունը և նախարարությունը մասնավորապես քցում է տեղական արտադրողին, այն պարզ պատճառով, որ այժմ շուկա է լցվելու էժան թուրքական ապրանքը, որի հետ տեղական արտադրողը մրցակցել չի կարողանալու: Արդյունքում` ունենալու է ֆինանսական հսկայական կորուստներ, և այդ ամենն այն պատճառով, որ հավատացել է կառավարության խոստումներին և հավաստիացումներին: Արդարության համար նշենք, որ էկոնոմիկայի նախարարությունը կողմ էր էմբարգոն երկարաձգելուն, սակայն, Քերոբյանը չկարողացավ դիմադրել պրո-թուրքական լոբբինգին հենց իր թիմակիցների շրջանում, չկարողացավ հասնել նաև նրան, որպեսզի արգելքը հանվի մասնակի և ոչ թե ամբողջապես: Դա առնվազն կօգներ հայ արտադրողներին: Ստացվում է , որ նախարարը կամա թե ակամա քցել է հայ արտադրողներին....