ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ իրականացվող ակցիայի մասնակից՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ զրույցում ասաց, որ պետք է օրհնվի ԱԺ դահլիճը, ինչպես նաև այն ամբիոնը, որից ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը:

Նա նաև առաջարկեց, որպեսզի օրինագիծ ներկայացվի, որպեսզի ԼԳԲՏ ներկայացուցիչները պատժվեն Քրեական օրենսգրքով՝ առնվազն մինչև 4 տարի ազատազրկմամբ և նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանքով, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «4 տարին քիչ է, հրապարակում պետք է այրել դրանց»: