«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր, հանդիպել տարբեր բնակավայրերի խաղողագործների հետ:
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Նոր Ամասիայի մթերման կայանում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև գյուղացիներին հետաքրքրող հարցերին, հենց տեղում լուծում տվել մի շարք խնդիրների:
Նա վստահեցրել է, որ անկախ երկրում տիրող քաղաքական իրավիճակից՝ մշտապես կանգնած է լինելու հողի մշակի կողքին: