Սեպտեմբերի 1-ը հիշարժան օր է, հատկապես առաջին դասարանցիների համար:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, բազմաթիվ նվերներ է նախապատրաստել առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների համար:

Ուշադրության կենտրոնում առաջին հերթին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներն են:

Հիմնադրամը դպրոցական պայուսակներ և առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ է նվիրել մարզի սահմանապահ գյուղերի բոլոր դպրոցների առաջին դասարանցիներին:

Մարզի բնակիչները, որոնք բազմաթիվ անգամներ են ականատես եղել Գագիկ Ծառուկյանի աջակցությանը, կարևորել են սահմանապահ բնակավայրերի նկատմամբ ԲՀԿ նախագահի հոգատար վերաբերմունքն ու մատաղ սերնդի կրթությանն ուղղված շարունակական քայլերը:

Նրանց գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր անգամ գործով է ապացուցում, որ մշտապես սահմանին ապրող մարդկանց կողքին է: