Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։
Ինչպես հայտնում է Tert.am-ը թղթակիցը, Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Աշխատանքային այցի ընթացքում վարչապետն ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:
Նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Տեսանյութը՝ Tert.am-ի: