«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը ծանր է տարել տրանսգենդերի մասին ԵՄ դեսպանների հայտարարությունը, եւ որոշվել է, որ ԱԳՆ խոսնակը պատասխանի․ «Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ»։ Փորձեցին նաեւ ցույց տալ, թե աղմուկը բարձրացրել է ԲՀԿ-ն, նրանք են ատելության մթնոլորտ ձեւավորում փոքրամասնությունների հանդեպ, իսկ իրենք համարում են, որ «տրանսգենդերն էլ մարդ է», բայց ԱԳՆ հայտարարությունն անհետեւանք չանցավ՝ եվրոպացիները գրանտ ստացող ՀԿ-ներով «խորը մտահոգություն» հայտնեցին եւ կոչ արեցին կառավարությանը «վերանայել իր դիրքորոշումը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում