«Մենք շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում խնդիրը հասնի դրան»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Սա այսպես երկար շարունակվել չի կարող։ Այդ բոլոր պատվերները չեն կարղ անվերջ գործել և յուրաքանչյուր դատավոր իրեն զգա երկու քարի արանքում․ կամ օրենք խախտի և պատմության մեջ մնա որպես ՀՀ երկրորդ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկող դատավոր, կամ պետք է օրենքը կիրառի, բայց հայտնվի այնպիսի հարվածների տակ, որը տեսանք պարոն Ազարյանի դեպքում։ Ինչքան շուտ իշխանությունները հասկանան, որ այսպես չի կարելի, այնքան ավելի քիչ կլինեն այն բացասական հետևանքները, որոնք կուտակվում են»,-ասաց Հայկ Ալումյանը։