Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը, հնարավոր է, ստորագրահավաք սկսի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար, տեղեկացրել է«Արմինֆո»-ն:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունը։

«Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միջնորդություն ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ համոզված է, որ ոչ միայն ինքը, այլ շատ պատգամավորներ կմիանան։