Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվում է ԼՂՀ ՊԲ-ն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գործը։
Նիստի ընթացքում ներկայացվեցին պատգամավորներ Սասուն Միքաելյանի, Հովիկ Աղազարյանի միջնորդությունը, որտեղ ասվում էր «Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ վերջինս մինչև գործի վերջնական վճիռը թույլ չի տա անթուլյատերլի վարքագիծ, որը թույլ կտա նորից կալանավորել նրան․․․»։
Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Արթուր Ստեփանյանը, Տիգրան Մանուկյանը, Հակոբ Նազարյանը, Հրանտ Մադաթյանը, Արարատ Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վարդան Բոստանջյանը նույնպես ներկայացրել էին միջնորդություն, որտեղ ասվում էր, որ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելիս ստանձնում են ազատության մեջ դրանից բխող բոլոր պարտականությունները։
«Հարգելի դատարան, ես և իմ բոլոր գործընկեր պատգամավորները գիտակցում ենք մեր երաշխավորությունից բխող բոլոր պարտականությունները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Դատականը հեռացավ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ 2017թ․ին դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 6 տարվա ազատազարկման։ Գեներալ-լեյտենանտը մեղադրվում էր մի խումբ անձանց դրդելու ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝«իգլա» զենիթահրթիռային համալիրը։ Ըստ մեղադրանքի նա նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհից ստացված եվրո թղթադրամներ։