«Հայաստան» խմբակցության պատգամավոր Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի շրջանակում լրագրողներին հայտնել է, որ պաշտպանական կողմը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել խափանման միջոց կալանավորման համար ավելի մեղմ խափանման միջոց կիրառելու համար։
«Խոսքը թե՛ գրավի, թե՛ անձնական երաշխավորության մասին է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավություն սահմանել Առուշանյանի պատշաճ վարքագծի համար», - ասաց Էրիկ Ալեքսանյանը, ապա հավելել, որ հույս ունի՝ դատարանը խափանման միջոցի քննարկման շրջանակում կլինի օբյեկտիվ։